Ջեկոյի նոր արկածները

Կար-չկար Ջեկո անունով մի շնիկ կար, որը ճանապարհորդ է լինում։ Մի անգամ երեկոյան նա ճամփորդելիս մոլորվում է։ Ամպերը գոռգոռում էին։ Նա մտածեց, որ կարող է անձրև գալ ու սկսեց արագ-արագ գիշերելու տեղ ման գալ։ Այդ պահին անձրև սկսվեց և նա մտավ մի մեծ եղևնու տակ։ Այնտեղ էլ քնեց։ Երբ արթնացավ, շատ քաղցած էր, բայց այնտեղ նա ոչինչ չգտավ ուտելու։ Քայլեց, ման եկավ և մի թռչունի հանդիպեց։ Նա որսաց այդ թռչնին և կերավ։ Հաջորդ գիշեր հասկացավ, որ այդ մասում անհնար է գիշերել, քանի որ շատ ցուրտ էր։ Փետրվար ամիսն էր, սկսեց ձյուն գալ։ Ջեկոն սկսեց այլ գիշերելու տեղ փնտրել։ Նա գնաց ու մի լուսավոր խրճիթի հանդիպեց, մոտեցավ և տեսավ խարույկ։ Գնաց մոտիկ, ներս մտավ ՝ այնտեղ այնքան տաք էր, իր բախտից ուտելիք էլ կար։ Մի լավ կերավ և գնաց քնելու։ Մի քանի ժամից դռան ճռռոց լսվեց։ Նա վախեցավ և թաքուն նայեց, թե ով է։ Օտարը նկատեց շանը, մոտեցավ ու վախենալով հարցրեց նրա անունը։ Ջեկոն պատասխանեց․

— Ես մոլորված շուն եմ։

Մարդն ասաց․

-Արի ես քեզ օգնեմ։ Մյուս առավոտ կգնաս այս անտառից և կգտնես քո տիրոջը։

Ջեկոն շատ ուրախացավ, հաչաց և թռվռաց։ Հաջորդ առավոտ վաղ արթնացան, միասին պաշար հավաքեցին ու ճանապարհ ընկան։ Գնում էին գնում։ Շատ հոգնեցին երկար ճանապարհից, վրաններ ամրացրեցին, խարույկ վառեցին ու տաքացան, քնեցին։ Հաջորդ առավոտ շարունակեցին քայլել։ Երբ հասան փողոցին, մի մեքենա անցավ, նստեցին այդ մեքենան և գնացին քաղաք։ Քաղաքում տեսան, որ այդ շան տերը փողոցներում հայտարարություն է գրել։ Այդ մարդուն գտան և բոլորը շատ ուրախացան՝ և Ջեկոն, և իր տերը, և խրճիթում բնակվող մարդը։ Ջեկոն մնաց իր տիրոջ մոտ, իսկ այդ մարդը վերադարձավ անտառ՝ իր խրճիթ։