Աշունը մեր բակում

Աշնանը եղանակը փոխվում է, մարդիկ արդեն բաճկոններ են հագնում, երկարաթև հագուստ և փակ կոշիկներ։ Ծառերի տերևները փոփոխում են իրենց գույները։ Տաք եղանակը ցրտում է։ Անտառներում տերևները գունավորվում են և ցած թափվում։

Թեղենյաց վանք

Սեպտեմբերի 25-ին մենք գնացինք Թեղենյաց վանք։ Ճանապարհը երկար էր, բայց ուրախ։ Բարով — խերով հասանք։ Սկսեցին քայլել, սակայն այնքան ցեխ էր, որ քայլքը հեշտացնելու համար ամեն հանդիպող քարերի վրա մաքրում էինք մեր կոշիկները։ Հետո խոտերի վրա նստեցինք ճաշելու, որից հետո նորից քայլեցինք։ Հասանք վանք, որտեղ պետք է լավ հանգստանայինք։ Մտանք եկեղեցի, երգեցինք հոգևոր երգեր, եկեղեցում նկարվեցինք։ Մի փոքր տարածություն իջանք և հանդիպեցինք աղբյուրի։ Շշերի մեջ ջուր լցրեցինք և քայլեցինք առաջ։ Էլի բարով — խերով հասանք դպրոց։

Ճամփորդություն Աժդահակ

Շաբաթ օրը մենք արթնացել ենք գիշերվա ժամը հինգին։ Գիշերը մի կերպ էինք դիմանում, որ չքնենք։ Մինչև մենք դասավորեցինք մեր իրերը, առավոտ եղավ։ Մենք պՇաբաթ օրը մենք արթնացել ենք գիշերվա ժամը հինգին։ Գիշերը մի կերպ էինք դիմանում, որ չքնենք։ Մինչև մենք դասավորեցինք մեր իրերը, առավոտ եղավ։ Մենք պատրաստվեցինք գնալ Աժդահակ։ Գնացիք, գնացինք, հասանք։ Հասանք այնտեղ, որտեղից պետք է սկսեինք քայլել։ Ճանապարհը հեշտ չէր, թեք հատվածներ շատ կային։ Շատ քիչ էինք ուտում և հանգստանում։ Հասանք վերջապես գագաթին, կպանք խաչին, որից հետո արև բացվեց։ Նստեցինք հաց ուտելու և մի լավ հանգստացանալու, մի փոքր էլ՝ քնելու։ Քնեցինք, արթնացանք, գնացինք վիշապաքարերի մոտ։ Տեսանք Աժդահակ լեռան խառնարանի լիճը։ Իջնելիս շատ հեշտ էր, ուղղակի շատ էինք ընկնում։ Վերջապես հասանք բեռնատարի մոտ և վերադարձանք Երևան։

My family

Hi, my name is Adriana . I am 7 year old. I have a big family. I have mother and her name is Anna. My fathers name is Arsen. I have three grandmas and one of them lives in our house․ My grandmas name is Tamara .We have a dog . his name is Max. our family loves Max so much. I have a parrot and his name is wheaty. My father gave me a turtle for my birthday․ My turtle’s name is goldy . I love my family so much.

Իմ աշխարհը

Իմ պատկերացմամբ աշխարհը պատրաստված է ավազից, երկաթներից, ապակուց, քարերից, փայտերից։ Աշխարհը մտածում եմ, որ շատ-շատ դժվար են կառուցել։ Նաև մտածում եմ, թե անտառները ստեղծվել են տարբեր մրգերի և հատապտուղների կորիզներից։ Աշխարհն ինձ համար շատ-շատ մեծ է։ Նաև մտածում եմ, որ ծովերը, գետերը, օվկիանոսները ջրհեղեղներից են ստեղծվել։

Իմ տունը


Իմ տունը գտնվում է Մուշականում,  ես ապրում եմ  գյուղում, սեփական տանը։ Մենք պատրաստվում ենք մեր տան երկրորդ հարկը կառուցել։ Մեր տունը երեք ննջասենյակ ունի, խոհանոց, բակ, այգի, լոգարան և հյուրասենյակ։ Ունենք շուն, թութակ և կրիա։ Թութակս շատ է  սիրում խոսել, կրիան շատ է սիրում քնել, ուտել և փախնել, իսկ շունիկս շատ-շատ է սիրում չարաճճիություններ անել և խաղալ։ 

Դեպի Եգիպտոս

Մենք մեր բարեկամների հետ գնացինք օդանավակայան։ Այնտեղ բոլորս շատ տրամադրված էինք և ուրախ։ Եկավ այն պահը, երբ պետք էր տեղավորվեինք ինքնաթիռում։ Մի տեսակ ավելի ու ավելի ուրախացանք, բայց մեկ է մի փոքր վախ կար։ Մենք չէինք կարողանում մեզ զսպել, երբ ինքնաթիռը սկսեց թռնել։ Ընթացքում սովածացանք, ճաշեցինք, բայց ես հրաժարվեցի, որովհետև ոչ համեղ սնունդ էր։ Հասանք Եգիպտոս։ Այնտեղ շոգ էր, կարծես կրակի մեջ լինեինք։ Նստեցինք տրանսպորտ և գնացինք դեպի հյուրանոց։ Անմիջապես հայրիկիս հետ գնացինք ծովը գտնելու, փաստորեն սխալ ուղղությամբ էինք գնացել։ Վերջապես դասավորվեցինք և գնացինք Ջրաշխարհ, հետո լողավազան։ Եգիպտոսում առաջին անգամ էր, որ առանց թևիկների և ջրային դիմակով ուսումնասիրում էի ծովի հատակը։ Ամեն օր նոր տեսակի ձուկ էինք հայտնաբերում։ Տեսել եմ Նեմո մուլտֆիլմի հերոս Նեմոյին, Դորիին, թութակ ձուկ, շատ մեդուզաներ՝ սև և մանուշակագույն։ Մի օր էլ որոշեցինք լողալիս նրանց կերակրել, այնքան մեծ վտառ էր հավաքվել, որ մատս նույնիսկ մեկը կծեց։ Եվ այդպես մինչև ուշ երեկո։ Մենք ամեն երեկո, ժամը 8-ին գնում էինք ամֆիթատրոն, մուլտֆիլմ էինք դիտում, նաև մինի դիսկոյի էինք մասնակցում։ Շատ լավ էր անցնում։ Ի վերջո եկավ տխուր օրը ՝ պետք է հետ վերադառնայինք Երևան ու էլի գիշերով։ Թռիչքն այնքան հոգնացնող էր և ձանձրալի։ Սակայն բարեբախտաբար հաջողությամբ հետ վերադարձանք։

Ճամփորդություն դեպի Ապարան

Մենք  Ապարան  գնացինք կրթահամալիրի տրանսպորտներով։ Երբ հասանք,  սկսեցինք քայլել մինչև  սովածացանք և  հոգնեցինք։  Նստեցինք, որ  նախաճաշենք։ Անտառապահը մեզ աղբյուրի տեղ  ցույց տվեց, մենք էլ մեր  տերմոսների և  շշերի մեջ ջուր լցրեցինք։ Մի փոքր էլ քայլեցինք,  նստեցինք նկարելու, հետո խաղեր խաղացինք, որից հետո քայլեցինք դեպի ջրամբար։ Ջրամբարը  մեծ էր և գեղեցիկ։