Սահադաշտ

Մենք երեկ գնացել էինք սահադաշտ։ Այնտեղ շատ զվարճալի էր, ուրախ, շատ լավ էր։ Երբ հասանք Գեղասահք և հոկեյի մարզադպրոց, մեզ ուղեկցեցին հանդերձարան, որ հագնենք մեր չմուշկները։ Երբ մտանք սահադաշտ, այդ տարածքը շատ մեծ էր։ Ընկերներիս մի մասի մոտ դժվար էր ստացվում սահելը, բայց շատերն էլ մենակ փորձեցին սահել։ Մենք սահեցինք ընդամենը մեկ ժամ։ Ինձ համար շատ հեշտ էր սահելը, վախենալու չէր, որովհետև ես շատ անգամներ եմ եղել սահադաշտում։

Հայկական տարազ

Կանացի հայկական տարազ

Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքիքից։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ. շապիկը սպիտակ էր։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը։

Տղամարդու հայկական տարազ

Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից։ Արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

Ձմեռային ճամբարի ամփոփում

Մենք ձմեռային ճամբարի ընթացքում գնացել ենք Սևաբերդ։ Ինձ այնտեղ շատ է դուր եկել խորը ձյունը և սահելը։ Մենք ճամբարի ընթացքում սովորեցինք Scratch ծրագիրը, սովորեցինք ետնանկար դնել և պատկերը շարժել։ Երկրորդ դասարանցիներին սովորեցրեցինք Word-ում աղյուսակ գծել և գրել թե ինչ են անելու ամբողջ շաբաթ։ Ազգային պարերից սովորել ենք Էջմիածին պարը։ Ավագ դպրոցից հյուր էին եկել երկու աղջիկ, նրանք մեզ սովորեցրեցին պար և երգ։ Ավագ դպրոցի տղաների հետ էլ մարզական խաղեր խաղացինք։

Գեղասահք

Գեղասահքը որպես առանձին սպորտաձև ձևավորվել է 1860-ական թվականներին։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առաջին երկաթյա չմուշկները պատրաստվել են Հոլադիայում 12-14-րդ դարերում։ Իսկ 1924- թվականից գեղասահքը ընդգրկվեց օլիմպիական խաղերի ծրագրում։ 18-րդ դարում Բրիտանիական կայսրության Էդինբուրգ քաղաքում բացվել են գեղասահքի առաջին սիրողական ակումբները։ Գեղասահքի արմատները սկսվում են հեռավոր անցյալից, տանում են դեպի հեռավոր Բրոնզե դար։