Դեպի Եգիպտոս

Մենք մեր բարեկամների հետ գնացինք օդանավակայան։ Այնտեղ բոլորս շատ տրամադրված էինք և ուրախ։ Եկավ այն պահը, երբ պետք էր տեղավորվեինք ինքնաթիռում։ Մի տեսակ ավելի ու ավելի ուրախացանք, բայց մեկ է մի փոքր վախ կար։ Մենք չէինք կարողանում մեզ զսպել, երբ ինքնաթիռը սկսեց թռնել։ Ընթացքում սովածացանք, ճաշեցինք, բայց ես հրաժարվեցի, որովհետև ոչ համեղ սնունդ էր։ Հասանք Եգիպտոս։ Այնտեղ շոգ էր, կարծես կրակի մեջ լինեինք։ Նստեցինք տրանսպորտ և գնացինք դեպի հյուրանոց։ Անմիջապես հայրիկիս հետ գնացինք ծովը գտնելու, փաստորեն սխալ ուղղությամբ էինք գնացել։ Վերջապես դասավորվեցինք և գնացինք Ջրաշխարհ, հետո լողավազան։ Եգիպտոսում առաջին անգամ էր, որ առանց թևիկների և ջրային դիմակով ուսումնասիրում էի ծովի հատակը։ Ամեն օր նոր տեսակի ձուկ էինք հայտնաբերում։ Տեսել եմ Նեմո մուլտֆիլմի հերոս Նեմոյին, Դորիին, թութակ ձուկ, շատ մեդուզաներ՝ սև և մանուշակագույն։ Մի օր էլ որոշեցինք լողալիս նրանց կերակրել, այնքան մեծ վտառ էր հավաքվել, որ մատս նույնիսկ մեկը կծեց։ Եվ այդպես մինչև ուշ երեկո։ Մենք ամեն երեկո, ժամը 8-ին գնում էինք ամֆիթատրոն, մուլտֆիլմ էինք դիտում, նաև մինի դիսկոյի էինք մասնակցում։ Շատ լավ էր անցնում։ Ի վերջո եկավ տխուր օրը ՝ պետք է հետ վերադառնայինք Երևան ու էլի գիշերով։ Թռիչքն այնքան հոգնացնող էր և ձանձրալի։ Սակայն բարեբախտաբար հաջողությամբ հետ վերադարձանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով