Հեքիաթների հեղինակ՝ Ադրիանա Մինասյան
Ջեկոյի նոր արկածները
Կար-չկար Ջեկո անունով մի շնիկ կար, որը ճանապարհորդ է լինում։ Մի անգամ երեկոյան նա ճամփորդելիս մոլորվում է։ Ամպերը գոռգոռում էին։ Նա մտածեց, որ կարող է անձրև գալ ու սկսեց արագ-արագ գիշերելու տեղ ման գալ։ Այդ պահին անձրև սկսվեց և նա մտավ մի մեծ եղևնու տակ։ Այնտեղ էլ քնեց։ Երբ արթնացավ, շատ քաղցած էր, բայց այնտեղ նա ոչինչ չգտավ ուտելու։ Քայլեց, ման եկավ և մի թռչունի հանդիպեց։ Նա որսաց այդ թռչնին և կերավ։ Հաջորդ գիշեր հասկացավ, որ այդ մասում անհնար է գիշերել, քանի որ շատ ցուրտ էր։ Փետրվար ամիսն էր, սկսեց ձյուն գալ։ Ջեկոն սկսեց այլ գիշերելու տեղ փնտրել։ Նա գնաց ու մի լուսավոր խրճիթի հանդիպեց, մոտեցավ և տեսավ խարույկ։ Գնաց մոտիկ, ներս մտավ ՝ այնտեղ այնքան տաք էր, իր բախտից ուտելիք էլ կար։ Մի լավ կերավ և գնաց քնելու։ Մի քանի ժամից դռան ճռռոց լսվեց։ Նա վախեցավ և թաքուն նայեց, թե ով է։ Օտարը նկատեց շանը, մոտեցավ ու վախենալով հարցրեց նրա անունը։ Ջեկոն պատասխանեց․
— Ես մոլորված շուն եմ։
Մարդն ասաց․
-Արի ես քեզ օգնեմ։ Մյուս առավոտ կգնաս այս անտառից և կգտնես քո տիրոջը։
Ջեկոն շատ ուրախացավ, հաչաց և թռվռաց։ Հաջորդ առավոտ վաղ արթնացան, միասին պաշար հավաքեցին ու ճանապարհ ընկան։ Գնում էին գնում։ Շատ հոգնեցին երկար ճանապարհից, վրաններ ամրացրեցին, խարույկ վառեցին ու տաքացան, քնեցին։ Հաջորդ առավոտ շարունակեցին քայլել։ Երբ հասան փողոցին, մի մեքենա անցավ, նստեցին այդ մեքենան և գնացին քաղաք։ Քաղաքում տեսան, որ այդ շան տերը փողոցներում հայտարարություն է գրել։ Այդ մարդուն գտան և բոլորը շատ ուրախացան՝ և Ջեկոն, և իր տերը, և խրճիթում բնակվող մարդը։ Ջեկոն մնաց իր տիրոջ մոտ, իսկ այդ մարդը վերադարձավ անտառ՝ իր խրճիթ։
Աքրոստիկոս
Անուշիկ, փամփլիկ մայրիկ,
Նախշուն ես ու գեղեցիկ,
Նման ես աստղի ու փայլի,
Անմար կրակի պես կարմիր ես։
Մայրիկագովք
Սիրելի մայրիկ ջան, իմ աշխատասեր մայրիկ ջան, ես քեզ ցանկանում եմ երջանկություն, ուրախություն և լիքը- լիքը լավ բաներ։ Ես հավանում եմ քո մազերի գանգուր սանրվածքը։ Ես հավանում եմ քո այն բնավորությունը, որ դու ամեն ինչին համաձայնում ես, թողնում ես և անում ես։ Սիրում եմ, երբ դու ուրախ ես, որովհետև երբ դու տխրում ես, ես էլ եմ տխրում։ Քո գեղեցիկ, չքնաղ և սիրուն դեմքն ինձ ավելի ու ավելի է ուրախացնում։
Չարի վերջը․ նոր ավարտ
Աղվեսը հավատաց ագռավի խոսքերին, խաբվեց, գնաց սար, թուփը բացեց և տեսավ շանը։ Շունը նրան վնասեց։ Այդ պահին շունն աղվեսին ասաց․
-Դու քո սխալն ուղղի՛ր։
Աղվեսն ասաց, որ խոստանում է իր սխալն ուղղել, շունն էլ նրան բաց թողեց։
Երբ աղվեսը գնաց այդ սարը, տեսավ սարում մի շների խումբ։ Տեսավ և հարցրեց ագռավին․
-Սա ի՞նչ է։
Ագռավն էլ պատասխանեց․
-Սա էլ քո պատիժն է։ Դու կկվին խաբեցիր, նրա ձագուկներին տարար, կերար։
Անխելք մարդը
Աղքատ մարդը հեքիաթում շատ խելապակաս էր, որովհետև նա չեղավ աղջկա կյանքի մտերիմ ընկերը և ծառի տակի ոսկին չհանեց։ Աղքատն էլի անխելքի պես գնում էր, որ իր բախտը գտներ, բայց չէր կարող գտնել․ չէ՞ որ սա էր իր բախտը։ Եթե անխելք մարդը ծառի տակի ոսկին հաներ և լիներ աղջկա կյանքի մտերիմ ընկերը, աղքատի և աղջկա ոսկին միացնեին իրար, լիքը ոսկի կունենային և կհարստանային։ Կարող էին նաև գայլին կերակրել։
Երկիր, որտեղ ամեն ինչ արգելվում էր
Կա մի երկիր, որտեղ ոչինչ չի թույլատրվում։ Այդ երկրի անունը Ճենապակյա աշխարհ է։ Կարճ ասած այդ երկրում ամեն ինչ կախարդված է, մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Նրանք մտածեցին, թե ինչ կարելի է անել և արեցին։ Ամեն ինչ փոխվեց։ Ամեն ինչ թույլատրելի դարձավ և ուրախ, զվարթ ապրեցին։
Երազի տերևը
Լինում է, չի լինում մի տերև է լինում։ Այդ տերևը հանկարծ մի օր ծառից ցած է ընկնում։ Քամին նրան քշում, տանում է այդ ծառից շատ—շատ հեռու։ Երբ քամին հանդարտվեց, տերևը սկսեց հուզվել։ Մեկ այլ տերև հարցնում է․
-Ի՞նչ է եղել, ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։
Տերևը պատմում է իր հետ եղած դեպքը։ Նրանք փորձում են մտածել, թե ինչպես կարելի է հայտնվել նրա տանը։ Մտածեցին ու հասկացան, որ հենց քամին հակառակ կողմ սկսի փչել, նրանք այդ կողմ կգնան։ Եվ այդպես էլ եղավ։ Գնացին օրերով, վերջապես տեղ հասան։ Քանի որ նրանք իրար հետ լավ ընկերություն էին սկսել անել, որոշեցին այլևս չլքել միմյանց ու ապրել միասին։
Այծերը և մարդիկ
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ։ Այծերը հայտարարեցին, մարդիկ էլ հետաքրքրվեցին և որոշեցին փնտրել։ Գնացին փնտրելու։ Երկար քայլեցին- քայլեցին, չգտան։ Վրանները դնեցին և քնեցին մինչև մյուս առավոտ։ Քնեցին, արթնացան և շանունակեցին ճանապարհը։ Առավոտյան էլի քայլեցին և հասան ինչ-որ գյուղ։ Գյուղացիներից մի մարդ հրավիրեց իրենց տուն, որ ուտեն և խմեն։ Գյուղում մի գիշեր մնացին, որպեսզի հաջորդ օրը շարունակեն ճանապարհը։ Շատ պատահական գտան տատիկին, տատիկն էլ այդ հրավիրեց իր տուն, որ քեֆ պատարագ անեն։
Իմ սիրելի երգը
Կոմիտաս պապիկ, քո բոլոր երգերն ինձ շատ- շատ դուր են գալիս։ Իմ ամենասիրելի երգը Կաքավիկն է, որովհետև համ մեջը ուրախություն կա, համ թռչունի մասին է։ Նաև շատ- շատ եմ սիրում Ձիուկը, որովհետև այս երգը ձիուկի մասին է, ձիուկն էլ իմ սիրած կենդանիներից մեկն է։ Այս երգը երգելիս ես լիքը լավ բաներ եմ պատկերացնում։
Աշունը մեր բակում
Աշնանը եղանակը փոխվում է, մարդիկ արդեն բաճկոններ են հագնում, երկարաթև հագուստ և փակ կոշիկներ։ Ծառերի տերևները փոփոխում են իրենց գույները։ Տաք եղանակը ցրտում է։ Անտառներում տերևները գունավորվում են և ցած թափվում։
Նամակ թռչունին
Բարև, թռչուն
Մի նեղվիր, գնա և լիքը -լիքը ընկերներ գտիր, ծանոթացիր։ Գնա այնքան ման արի, մինչև քո բնի նման բույն գտնես, այնտեղ քեզ հարմար կզգաս և քո բնի կարոտը կառնես, քեզ ուրախ կզգաս։
Իմ աշխարհը
Իմ պատկերացմամբ աշխարհը պատրաստված է ավազից, երկաթներից, ապակուց, քարերից, փայտերից։ Աշխարհը մտածում եմ, որ շատ-շատ դժվար են կառուցել։ Նաև մտածում եմ, թե անտառները ստեղծվել են տարբեր մրգերի և հատապտուղների կորիզներից։ Աշխարհն ինձ համար շատ-շատ մեծ է։ Նաև մտածում եմ, որ ծովերը, գետերը, օվկիանոսները ջրհեղեղներից են ստեղծվել։